Մեր մասին
«ԷՎԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված ընկերություն։ Հիմնադրվել է 2022 թվականին։
Մեր գործունեության ոլորտը
Մենք, որպես հավաստագրված մասնագիտացված կազմակերպություն, աշխատում ենք կառուցապատողների հետ պայմանագրային հիմունքներով՝ ապահովելով որակի տեխնիկական հսկողություն շին․ մոնտաժային աշխատանքների բոլոր փուլերում։
Մենք նպատակ ենք դրել կանխել անորակ շինարարությունը՝ շին․ մոնտաժային աշխատանքներ իրականացնել միայն գործող նորմերին, կանոններին և հաստատված նախագծային լուծումներին համապատասխան։
Մեր գործունեության ընթացքում ղեկավարվելով ՀՀ -ի քաղաքաշինության նախարարության կողմից 28․04․1998թ․-ի թիվ 44 հրամանով հաստատված <<Շինարարության որակի տեխնիկական հսկողության հրահանգի>>։
Մեր փորձառու անձնակազմը թույլ է տալիս մեր գործընկերների մոտ ստեղծել խորը վստահություն և արձանագրել շինարարական արտադրանքի բարձր որակ՝ հասնել նախատեսված արդյունքների առանց ռիսկերի։









